Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում իրենց սրտացավ աղոթքներով, խոսքով, գործով և աջակցությամբ իմ և իմ ընտանիքի կողքին են եղել...
Սարդարապատի հերոսամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը իր ղեկավարած Ղարաբաղյան գնդով ոչ միայն կարողացավ կանխել թուրքական զորքի մուտքը Էջմիածին, այլև անցավ հակահարձակման ու ջարդեց թշնամու ողնաշարը...
Ցավոք, պետք է արձանագրեմ, որ ուզենք, թե ոչ, անկախ մեզանից դառնում ենք կոնֆորմիստ, որովհետև շատ հաճախ մեր կամքին հակառակ դառնում ենք սրանց սարքածի մասնակիցը...
Սա ՀՀ 8-րդ դասարանի «Ռեգիոնալ աշխարհագրություն» առարկայի դասագրքից մի հատված է։ Առաջին հայացքից տպավորություն է, թե սովորական աշխարհագրական տեղեկություն է Ադրբեջանի մասին...
Եվրոպական Միության հետ սերտ համագործակցության և ինտեգրման կուրսը, որն այժմ մշակվել և ակտիվորեն քարոզվում է ՀՀ իշխանությունների կողմից, մնում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առավել գաղափարականացված և առասպելաբանական սյուժեներից մեկը...
Պարբերաբար ասել եմ, որ հենց մեծ կապիտալի տերերը պետք է նպաստեն քաղաքական սերնդափոխությանը, իրենց կապիտալով առաջ մղելով լավագույններին, մարդկանց` ովքեր ո՛չ թե քաղաքականությամբ են զբաղվում, այլ ապրում են քաղաքականությամբ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...